Բնագիտություն

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է բույսերի բազմացումը: Ո՞րն է բույսերի բազմացման առանձնահատկությունը։

Բույսի բազմացումը շատ կարևոր հատկություն է։

Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ, Բազմացման այսպես կոչված անսեռ ձևը բնորոշ է բույ­սերին սա նրանց բազմացման առանձնահատկությունն է: Բույսերր ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են այդպես կյանքը շարունակվում է:

2. Բույսերի բազմացման ի՞նչ եղանակներ կան:

Բույսերը բազմանում են 2 եղանակով անսեռ և սեռական

3. Ի՞նչն է ծառայում բույսերի տարածմանը բնության մեջ:

Բույսերի տարածմանը ծառայում են բույսի մարմնի մասերը կոները, ծաղիկները, պտուղները, սերմերը:

4. Ո՞րն է արտաքին միջավայրի գործոնների դերը բույսերի տարածման մեջ:

Բույսերի տարածումը տեղի է ունենում տարբեր ճանապարհներով` քամու, ջրի, միջատների, թռչունների, գազանների և մարդու միջոցով:

5. Ի՞նչ հարմարանքներ ունեն բույսերը բնության մեջ տարածվելու համար:

Տարածվելու համար բույսերում կան շատ համարանքներ: Դրանք են քամու միջոցով տարածվող պտուղների և սերմերի թեթև լինել, դրանց վրա թևիկների և մազմզուկների առկայությունը:

6. Ի՞նչ է ֆլորան:​

Բազմանալով և տարածվելով՝ բույսերը գրավում են որոշակի տա­րածքներ: Այդպիսի տարածքների բույսերի բազմազան խմբերր միասին անվանում են ֆլորա:

Leave a comment