Մայրենի

Գլխարկների անձրեվ Միլանում շարունակություն

Գլխարկների անձրեվ Միլանում

Սովորական

Ջանի Ռոդարի

Մի անգամ առավոտյան, Միլանում,  հաշվետար Բյանկինին բանկից գնում էր իր առևտրային ընկերությունը: Հրաշալի օր էր: Երկնքում ոչ մի ամպ չկար: Երկինքը փայլում էր մաքուրությունից, կապույտ երկնակամարում  վառ փայլում էր արևը, ինչն անսովոր էր նոյեմբերի համար: Հաշվետար Բյանկինին հրաշալի տրամադրություն ուներ: Առույգ քայլելով նա ուրախ երգում էր քթի տակ. «Ի՜նչ լավ օր է, ի՜նչ լավ օր, ժպիտներ են շուրջ բոլոր…»: Բայց ահա նա պատահմամբ  նայեց երկնքին և սառեց տեղում՝ զարմանքից բացելով բերանը: Ինչ-որ անցորդ բախվեց նրան և առիթը բաց չթողեց փնթփնթալ.

— Հե՜յ, ուշքդ վրադ պահիր: Նայի՛ր, թե ուր էս գնում:

— Բայց ես չեմ գնում, ես կանգնած եմ… նայե՛ք:

— Էլ ո՞ւր «նայեմ»: Ես ժամանակ  չունեմ: Վա՜յ, ի՞նչ է սա: Ա՜յ, վա՜յ, վա՜յ:

— Ահա՜-ահա՛, տեսաք: Եվ ի՞նչ կասեք այս մասին:

— Բայց չէ՞ որ սրանք… գլխարկներ են…

Եվ իրոք, երկնագույն անամպ երկնքից հանկարծ գլխարկների անձրև թափվեց: Ոչ թե մի գլխարկ էր թռչում, որ կարող էր ինչ-որ անցորդի գլխից քամին թռցրած լինել և տանել օդով: Եվ ոչ էլ երկու գլխարկ էին թռչում, որոնք կարող էին պարզապես ընկած լինել ինչ-որ մեկի լուսամուտագոգից: Երկնքից էր թափվում, ավելի շուտ լողալով իջնում էին հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր գլխարկներ: Դրանք տղամարդու և կանացի գլխարկներ էին, փետրավոր, ծաղկավոր, հովհարավոր և անհովհար գլխարկներ, ձիավարժության գլխարկներ, ականջավոր մորթե գլխարկներ, փափախներ, բերետներ, դահուկորդի՝ հյուսած գլխարկներ…

Հաշվետար Բյանկինիի և այն պարոնի կողքին, որը բախվել էր նրան, շատ ուրիշ անցորդներ կանգ առան: Բոլորը գլուխները բարձրացրած նայում էին երկնքին. և՛ հացաբուլկեղենի խանութի տղան, և՛ երթևեկությունը կարգավորող ոստիկանը, որը կանգնում էր Մանձոնի և Մոնտենապոլեոնե փողոցների խաչմերուկում, և՛ տասնութ համարի տրամվայի վարորդը, և՛ տասնվեց համարի տրամվայի վարորդը, և՛ նույնիսկ առաջին համարինը…  Վագոնավարները դուրս էին եկել և նույնպես նայում էին երկինք, ուղևորներն էլ  դուրս եկան և բոլորը սկսեցին խոսել իրենց տպավորությունների մասին

– Ա՜յ քեզ հրաշք:

– Չլսված բան է:

– Իսկ ի՞նչ տարօրինակ բան կա: Հավանաբար էլի Զատկի տորթ են գովազդում:

– Բայց ի՞նչ կապ ունի Զատկի տորթը:

– Դե, ուրեմն, պանիր են գովազդում:

– Դե, վերջ տվեք: Ձեր մտքում միայն ուտելիքներ են: Իսկ գլխարկները, որքան գիտեմ, դեռևս ուտելի չեն:

– Ինչ է, սրանք իսկապե՞ս գլխարկներ են:

– Ոչ, հեծանիվի զանգեր են: Մի՞թե չեք տեսնում՝ ինչ են:

–  Ոնց որ թե գլխարկներ են: Գլխարկներ, որ գլխին են դնում:

–  Իսկ դուք, հետաքրքիր է, որտե՞ղ եք դնում ձեր գլխարկը, քթի՞ն:

Շուտով քննարկումներն ավարտվեցին: Գլխարկները վայրէջք կատարեցին մայթերին, փողոցներին, ավտոմեքենաների վրա, մի քանիսը տրամվայների պատուհաններից ներս թռան, մյուսներն ընկան ուղիղ խանութ: Մարդիկ վերցնում էին դրանք ու փորձում:

–  Սա մեծ է:

– Փորձեք սա, սինյոր Բյանկինի:

– Բայց սա կանացի գլխարկ է:

– Իսկ դուք այն ձեր կնոջ համար տարեք:

– Հետո դիմակահանդեսի ժամանակ կդնեք:

– Ճիշտ եք ասում, կանացի գլխարկով հո գրասենյակ չե՞մ գնա…

– Ինձ կտա՞ք այն մեկը, խնդրում եմ, դա տատիկիս կսազի:

– Իմ զարմիկի քրոջն էլ լավ կլինի:

– Բայց ես առաջինն եմ վերցրել:

– Ո՛չ, ե՛ս եմ առաջինը վերցրել:

Ոմանք միանգամից երեք-չորս գլխարկ էին վերցրել՝ ողջ ընտանիքի համար: Եվ որքան շատ էին մարդիկ հավաքում գլխարկները, այնքան ավելի շատ էր թափվում երկնքից: Գլխարկները ծածկել էին փողոցներն ու մայթերը,  լցվել էին պատշգամբներն ու ծածկել տանիքները: Կլոր գլխարկներ, բերետներ, լայնեզր սոմբրերոներ, կովբոյական, սրածայր, կլոր, ժապավենավոր, անժապավեն… Հաշվետար Բյանկինիի ձեռքին արդեն տասնյոթ գլխարկ կար, բայց դեռ չէր կողմնորոշվում. հեռանա՞, թե՞ ոչ:

– Ախր, գլխարկների անձրև հո ամեն օր չի՞ գա,- մտածում էր նա։- Պետք է օգտվել առիթից: Կարելի է պահել ամբողջ կյանքի համար, մանավանդ որ գլուխս այլևս չի մեծանալու…

–Հա, բայց կարող է փոքրանալ:

– Ինչպե՞ս թե փոքրանալ, ի՞նչ եք ակնարկում: Խե՞լքս է պակասելու, ի՞նչ է։

– Դե լավ, մի՛ նեղացեք: Ավելի լավ է վերցրեք այս գեղեցիկ անհովհար գլխարկը:

Իսկ գլխարկներն  անվերջ թափվում էին երկնքից… Մեկն ուղիղ իջավ երթևեկությունը կարգավորող ոստիկանի գլխին։ Նա արդեն չէր էլ կարգավորում փողոցային երթևեկությունը, քանի որ գլխարկներն իջնում էին ուր ասես։ Այս մեկը գեներալական գլխարկ էր, և բոլորը մտածեցին, որ սա բարի կանխանշան է, և որ ոստիկանի պաշտոնը շուտով կբարձրացնեն։

Իսկ հետո՞:

Շարունակություն

Հանկարծ  մի տղա  անկյունում նկատեց գլխարկների հոսք, որը նման էր աստիճանի։Նա իսկույն որոշեց բարձրանալ այդ գլխարկներով դեպի վեր և տեսնել թե ինչու են գլխարկներ թափվում երկնքից։Այսպիսով նա բարցրացավ վերև ամեն անգամ մի գլխարկին կանգնելուց հետո այն վայրէջքեր կատարում գետնին կամ ինչ-որ մեկի գլխին։Վերջապես նա հասավ երկնքի ծայրին և այնտեղ տեսավ մի մեծ գլխարկի խանութ այդ խանութի մեջ գտնվող գլխարկի պահարանները պատահմամբ ընկել էին , գլխարկները սկզբում գլորվել էին դիմացի մի փոքրիկ ամպի վրա այնուհետև սկսել իրենց հոսքը դեպի ներքև։ Տղան առաջինը փնտրեց խանութի տիրոջը  սակայն չգտավ ։ Նա որոշեց մի անպից մույս ամպը թռչել, որտեղից սկսել էին գլխարկների հոսքը նա ամպի վրայից հավաքեց գլխարկները և տարավ խանութ։Երբ ուզում էր գնալ ասնտեղ որտեղից եկել է չկարողացավ, բայց դա խնդիր, չէր նա վերցրեց խանութից մի գլխարկ, որը ամենամեծն էր և նստելով նրա մեջ փափուկ վայրէջք կատարեց դեպի ներքև։ ԵՎ այսպես դադարեց գլխարկների անձրևը Միլանում։

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s