Մայրենի

Չարենցե Բառարան

Նոր լույս ծագեց աշխարհին

Ո՞վ այդ արեւը բերեց։–
Ահա ոսկյա մի արեւ՝
Ճառագումով իր հրե՝
Այգաբացի փուրփուրե
Նժույգների վրա հեծ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում Է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՞վ բերեց լույսն այս արթուն,
Օ, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ։
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս։-
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընթերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի տարի, քանի դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այս խավարթչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,–
Չկա՞ր արդյոք գեթ մի հորդ,
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համար
Այս այգաբացն էր կրում,
Հուր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ, ըղձական այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Վոգի անքոր, հուր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լուսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արեւն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա ուրիշ արեւ էլ.
Նա է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արեւէ…
Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար.–
Մեր անցյալի խորամիտ
Էջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…

 

Ես իմ անուշ Հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
Ուր էլ լինեմ — չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:
Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ
հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

 

Չարենցե բառարան

Ճառագում-շողարձակ

Այգաբաց-Լուսաբաց

Նժույգներ-Հեծնելու ընտիր ձի

Հրակարմիր-Հրի պես կարմիր

հրավարս-Հրեղեն՝ հրագույն վարսերով, շիկահեր

խավարթչին-խավար,խավարոտ

գեթ -Զիջում՝ Գոնե, թեկուզ նշանակությամբ:

ըղձական – Ւղձ՝ փափագ արտահայտող՝ պարունակող:

պուրպուր-Մուգ կամ բաց կարմիր

հեգ-Առանձին հնչյունների կապակցում

արևահամ-Արևի ջերմությամբ գոյացած համ

ողբանվագ-Ողբի նվագ, սգո նվագ՝ երաժշտություն

լացակումած-արտասվախառն

Արնանման- վար կարմիր

հեզաճկուն-Հեզ և ճկուն, հեզորեն՝ մեղմորեն ճկուն

ողբաձայն – Ողբի ձայն, ողբալու՝ սգալու ձայնը

երկաթագիր -Հայերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին

արնավառ – վառ գույն ունեցող

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s